Գիորգի Թումասյան
ԳլխավորՍոցիալական մեդիա

Սոցիալական մեդիա

Թվերը թարմացվում են ավտոմատ։

Գիորգի Թումասյան

@ԳիորգիԹումասյան

Բացել ամբողջ ալիքը YouTube-ում

🎥 Տեսանյութեր

🔴 Ուղիղ եթեր

🎙️Երկխոսություն

🔒 Միայն անդամների համար

🎤 Հարցազրույցներ

🇺🇳🇬🇪 ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ

Իմ այսօրվա հարցազրույցը ‪@SHANTNEWS‬-ի եթերում՝ «Վարչապետի առաքելությունը նրանում է, որ ավարտին հասցնի խաղաղության օրակարգը․ Գիորգի Թումասյան»

Բացել հրապարակումը

Հարգելի հայրենակիցներ, ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր Հայաստանում պաշտոնապես պետական գրանցում ստացավ իմ հիմնադրած Հայկի նետ հայկական ռազմավարական կենտրոն հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։ Սա կարևոր քայլ է մեր նպատակների իրականացման ճանապարհին։

Բացել հրապարակումը

Իմ այսօրվա հարցազրույցը ‪@armtimescom‬-ի եթերում։

Բացել հրապարակումը

Երևան եմ վերադարձել Մոսկվայից։ Ռուսաստան կատարած իմ առաջին այցը համարում եմ արդյունավետ և հաջողված։ Այն նոր փուլ բացեց հայ-ռուսական սկզբունքորեն այլ հարաբերություններ կառուցելու իմ աշխատանքում։ Համոզված եմ՝ անցյալ է դառնում օլիգարխիկ կլանների դարաշրջանը, որոնք տասնամյակներ շարունակ մեր երկրների միջև հարաբերությունները ենթարկեցրել են սեփական շահերին։ Շնորհակալ եմ ռուսական կողմին, որ ժամանակ հատկացրեց հայ-ռուսական հարաբերությունների քննարկմանը՝ նույնիսկ ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Ուրախ եմ, որ կա ընդհանուր ըմբռնում՝ Հայաստանին և Ռուսաստանին անհրաժեշտ են ազնիվ, ընկերական և պրագմատիկ հարաբերություններ՝ հիմնված երկու երկրների պետական շահերը փոխադարձաբար հաշվի առնելու վրա՝ Հայաստանի ինքնիշխանության և անկախության լիակատար հարգմամբ։ Իմ ուշադրության կենտրոնում կոնկրետ խնդիրներն են, որոնց լուծումից անմիջականորեն կախված են միլիոնավոր հայերի կյանքն ու բարեկեցությունը՝ Ռուսաստանում հայ համայնքի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը, Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությունը։ Այդ հանդիպումներին մասնակցել եմ որպես հայ քաղաքական գործիչ։ Իմ անձնական և քաղաքական ապագան կապված է բացառապես Հայաստանի հետ։ 2026 թվականի սեպտեմբերին Հայաստան տեղափոխվելուց անմիջապես հետո նախաձեռնել եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու գործընթացը։ Որպես Վրաստանի քաղաքացի՝ ողջ կյանքիս ընթացքում հետևողականորեն պաշտպանել եմ Վրաստանի պետական շահերը: Ես միշտ կմնամ Թբիլիսեցի վիրահայ (Վրաստանի հայ) և Վրաստանի ճակատագիրը միշտ խորապես հուզելու է ինձ։ Հայաստանի և Վրաստանի անվտանգությունն ու անկախությունն անքակտելիորեն փոխկապակցված են։ Ուստի իմ քաղաքական գործունեության ուղղություններից մեկը շարունակում է մնալ վաղուց առաջ քաշածս «Կովկասյան տանդեմ» նախաձեռնության՝ Հայաստանի և Վրաստանի ռազմավարական դաշինքի առաջմղումը։ Սա իմ առաջին այցն էր Ռուսաստան։ Աշխատանքը դեռ նոր է սկսվում։ Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալ եմ ձեր վստահության համար։

Բացել հրապարակումը

Տեղեկացնում եմ հանրությանը, որ վաղը առաջին անգամ մեկնում եմ Ռուսաստան՝ Մոսկվա, բարձր մակարդակի հանդիպումների համար։ Իմ օրակարգում են Հայաստանի և Վրաստանի պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ու ազատությունը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու Ռուսաստանում հայ համայնքի անվտանգությունը։ Մնացած մանրամասների մասին կտեղեկացնեմ մի քանի օրից՝ Երևան վերադառնալուց հետո։

Բացել հրապարակումը

Տեղեկացնում եմ հանրությանը, որ վաղը առաջին անգամ մեկնում եմ Ռուսաստան՝ Մոսկվա, բարձր մակարդակի հանդիպումների համար։ Իմ օրակարգում են Հայաստանի և Վրաստանի պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ու ազատությունը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու Ռուսաստանում հայ համայնքի անվտանգությունը։ Մնացած մանրամասների մասին կտեղեկացնեմ մի քանի օրից՝ Երևան վերադառնալուց հետո։

Բացել հրապարակումը

Իմ այսօրվա հարցազրույցը ‪@SHANTNEWS‬-ին։

Բացել հրապարակումը

Իմ այսօրվա հարցազրույցը ‪@1inTVArmenia‬-ին։

Բացել հրապարակումը

Այսուհետև հարկերս վճարում եմ Հայաստանում 🇦🇲 Ինձ համար սա պարզապես ֆինանսական որոշում չէ, այլ նաև անձնական պատասխանատվության և Հայաստանի ապագայի հետ իմ կապի ևս մեկ արտահայտություն։

Բացել հրապարակումը